Երկար պարան-թռնոցի

Ձմեռային ստուգատեսային ճամբարում օրերն անցնում են շատ հետաքրքիր և շատ ուսուցողական:

Երկարացված օրվա բոլոր տարատարիք ճամբարականներին հոլախաղ, թելախաղ սովորեցնելուց հետո, անցնում ենք երկար պարան թռնոցիին:

Խաղում ենք և՛ դրսում, և՛ միջանցքում: Կարևոր փաստ է, որ բոլոր ջոկատներում ճամբարականները մեծ սիրով ու հետաքրքրությամբ են յուրացնում բոլոր այս խաղերը(հոլախաղերն ու թելախաղերը…. ), որոնք ժամանակին խաղացել են իրենց իսկ տատիկներն ու պապիկները, հայրիկներն ու մայրիկները:

Մայր դպրոցի ֆուտբոլի դաշտի տարածքում , երբ տղաները մրցաշար էին անցկացնում, որոշեցինք, որ աղջիկներն էլ պարան կխաղան… Դիտեք տեսանյութը.

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started