Նոյեմբերի 1-5-ի աշխատակարգ ֆիզիկական միջավայրում

ՆԱԽԱԳԻԾ ՝

«Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրի 7 հրաշալիքներն իմ աչքերով

ՍԵԲԱՍՏԱՑՈՒ ՕՐԵՐ — կրթահամալիրի տոն-նախագծի շրջանակում , հրավիրում եմ Արևելյան դպրոցի տարատարիք սովորողներին (ցանկության դեպքում իրենց ծնողների հետ) մասնակցելու ֆիզիկական միջավայրում հետաքրքիր , ուսուցողական-ճանաչողական քայլքի, կրթահամալիրի տարբեր դպրոցներ — Հարավային, Արևմտյան, Հյուսիսային, Քոլեջի— ծանոթանալու և գտնելու հրաշալիքները, ընթացքում էլ լուսանկարելու և լուսանկարվելու :

Նախագիծ — Կրթահամալիրի յոթ հրաշալիքներն իմ աչքերով

Նախագծի տևողությունը` Նոյեմբերի 1-5

Նախագծի մասնակիցներ` Արևելյան դպրոցի տարատարիք սովորողներ

Իրականացման վայրը`  Արևելյան դպրոցից քայլքով ՝ կրթահամալիրի 7 տարբեր հարթակներ —- Արևմտյան դպրոց-պարտեզ, ուսումնական Ագարակ, Հարավային դպրոց-պարտեզ, Հյուսիսային դպրոց-պարտեզ, Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց, Մայր դպրոց, Քոլեջ, Սասնալանջ

Անհրաժեշտ իրեր

ֆոտոխցիկներ կամ նկարահանող հեռախոսներ, քայլքի համար հարմարավետ կոշիկներ, տաք հագուստ՝ ըստ եղանակի, բրդուճներ, ջուր, թաց ու չոր անձեռոցիկներ, ախտահանիչ հեղուկ

Նախագծի նպատակը և խնդիրները`

Ծանոթացնելու կրթահամալիրի դպրոցների հետ

Ֆոտոխցիկի կամ հեռախոսի հետ աշխատելու հմտությունների զարգացում

Գեղեցիկը տեսնելու, ստեղծագործելու , ճիշտ պահը ֆիքսելու հնարավորություն

Քայլարշավը հաղթահարելու հմտություններ

Նախագծի արդյունքը

Սեբաստացու օրեր — նախագծին մասնակիցը դառնալու -առցանց կամ ֆիզիկական միջավայրում , լուսանկարչական ցուցահանդեսին, լուսանկարներով կամ տեսանյութերով , նախապես տեղադրելով անհատական ուսումնական բլոգներում:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started